Հայտնի են դարձել աշխարհի հյուրանոցների լավագույն համարները


23:00 , 18 մայիս, 2019

Լրագրողներն ընտրել են 2019 թվականին հյուրանոցների լավագույն համարներն ամբողջ աշխարհում: Ամբողջական ցուցակը հրապարակել է Forbes-ը:

Առաջին տեղում հայտնվել է 45 Park Lane հյուրանոցի համարը, որը գտնվում է Մեյֆեր լոնդոնյան թաղամասում: Լյուքս կարգի համարների պատուհանները, որոնք պատրաստված են ար-դեկո ոճով, բացվում են Հայդ-պարկի վրա: Ցուցակի երկրորդ տեղում The Alpina Gstaad շվեյցարական հյուրանոցն է, որը 2012 թվականին բացվել է Գշտադ ալպիական գյուղից ոչ հեռու:

Հյուրանոցի ընդարձակ սենյակները, որոնցից տեսարան է բացվում ալպիական լանջերի վրա, հարդարված են բնական նյութերով: Դրանց հաջորդել է Belmond El Encanto հյուրանոցը, որը գտնվում է ԱՄՆ-ի Սանտա-Բարբարա քաղաքում: Այս հյուրանոցի սենյակների պատուհանները բացվում են Խաղաղ օվկիանոսի և քաղաքի կենտրոնի վրա: Առաջին հնգյակում նաև հայտնվել է ևս մեկ ամերիկյան հյուրանոց՝ Bernardus Lodge & Spa-ն՝ Կալիֆոռնիայի նահանգի Քարմել Վելլի գինեգործարանում, և Bulgari Hotel London-ը՝ Լոնդոնի Նայթսբրիջ առևտրական շրջանում: Լավագույնների ցուցակում հայտնվել են նաև Բալի կղզում գտնվող Bulgari Resort Bali-ն, Casa Palmero-ն՝ ԱՄՆ-ի Փեբլ Բիչում, The Chedi Andermatt-ը՝ շվեյցարական Անդերմատ գյուղում, COMO The Treasury-ն՝ Ավստրալիայի Պերտում և Dorado Beach-ը, A Ritz-Carlton Reserve-ն՝ Պուերտո Ռիկոյում: