Կոալաները «գործառույթապես ոչնչացված» կենդանիներ են․ փորձագետներ


20:20 , 18 մայիս, 2019

Կոալաների ավստրալական հիմնադրամը հայտարարել է կենդանիների փաստացի ոչնչանալու մասին, գրում է Metro-ն։

Մասնագետների խոսքով՝ վայրի բնության մեջ մնացել է այդ տեսակի 80 հազար ներկայացուցիչ։ Այդ քանակություը բավական չէ նոր սերունդ ունենալու համար։

Կոալաներին «գործառույթապես ոչնչացված» են հայտարարել, ինչը նշանակում է՝ տեսակի թվաքանակն այնքան է, որ չի կարող ազդել շրջակա միջավայրի վրա։

Ոչնչացման պատճառը կլիմայի փոփոխությունն է, ինչպես նաև ջերմաստիճանի և նրանց բնակեցման տարածքի գործոնները։