Մերլին Մենսոնը և Շերոն Սթոունը կխաղան «Երիտասարդ պապ»-ի շարունակությունում


17:20 , 18 մայիս, 2019

HBO ընկերությունը հրապարակել է ամերիկացի երգիչ Մերլին Մենսոնի և դերասանուհի Շերոն Սթոունի լուսանկարները՝ կապված Պաոլո Սորենտինոյի «Երիտասարդ պապը» սերիալի շարունակության հետ, հաղորդում է The Variety-ն։

Նշվում է, որ Մենսոնը և Սթոունը նախագծի և ռեժիսորի մեծ երկրպագուներն են։ Տվյալ պահին հայտնի չէ՝ ինչ դերեր նրանց բաժին կընկնեն։

Լուսանկարներից դատելով՝ երգչի էկրանային կերպարը շատ չի տարբերվի նրա հրապարակային կերպարից։