18:20 , 21 հունիս, 2013
Երեկ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ ամենամյա «Հուսո աստղ» մրցանակաբաշխությունը` նվիրված բժշկի օրվան, որը կազմակերպված էր «Համազգային վստահություն» խորհրդի կողմից` նվիրված Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում լավագույնը ճանաչված բժիշկներին և բուժհիմնարկներին, որն ուղեկցվեց շքեղ համերգային շոու-ծրագրով, որին մասնակցում էին ՀՀ վաստակավոր արտիստներ Ռուբեն Մաթևոսյանը, Գայանե Հովհաննիսյանը, Շուշան Պետրոսյանը և այլք: Արդեն իսկ հայտնի են տարվա լավագույն բժիշկ և բուժհիմնարկ մրցանակաբաշխության արդյունքները: Մրցանակաբաշխության շրջանակներում «Տարվա լավագույն բժշկական կենտրոն» անվանակարգում «Հուսո աստղ» մրցանակին արժանացավ «Ավանտա» ժամանակակից ստոմատոլոգիայի, իմպլանտոլոգիայի և էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցը: Իսկ «Իմպլանտոլոգիայի բնագավառում տարվա լավագույն «բժիշկ-իմպլանտոլոգ» անվանակարգում «Հուսո աստղ» մրցանակին արժանացավ «Ավանտա» բժշկական կենտրոնների ցանցի գործադիր տնօրեն, բ.գ.թ, դոցենտ, Հայաստանի Իմպլանտոլոգների ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կարեն Գրիգորյանը: Ինչպես նշեցին կազմակերպիչները, բազմակողմանի ուսումնասիրությունների և հարցումների արդյունքում, որոնք անցկացվել էին տարբեր բնագավառներում «Ավանտա» բժշկական կենտրոնը ճանաչվել է լավագույնը:
«Հուսո աստղ» հատուկ մրցանակի արժանացավ նաև «Ավանտա» բժշկական կենտրոնի աշխատակից Արման Խարազյանը` ճանաչվելով «Հայաստանում բժշկական մարքեթինգի և PR ոլորտի տարվա լավագույն մասնագետ»:

