Վրաստանում ձերբակալվել են տրանսազգային կիբերհանցագործության ցանցի ղեկավարը և նրա օգնականը


17:00 , 18 մայիս, 2019

Տրանսազգային կազմակերպված կիբերհանցագործություն է բացահայտվել։ Բացահայտման գործընթացին օժանդակել է Վրաստանի դատախազությունը, հաղորդում է BBC-ն։

2019-ի մայիսի 8-ին Վրաստանում ձերբակալվել են հանցագործների խմբի ղեկավարը և նրա օգնականը։ Ցանցահենները GozNym ծրագրի միջոցով վիրուս են տարածել ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում բնակվող քաղաքացիների համակարգիչներում, ապա գումարներ շորթել։ 40 հազար «զոհից» հանցագործները շուրջ 100 մլն դոլար են շորթել։

Խումբը կազմված է եղել 20 ցանցահենից։ Նրանք միմյանց հմտությունները բացահայտել են համացանցային ֆորումների միջոցով։ Դրա անդամներին հայտնաբերելու նպատակով գործողություններ են ծավալվել ասիական և եվրոպական մի շարք երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում։