Սա ակհայտ ճնշում է դատարանի վրա և ներքին թշնամանքը խորացնելու անթաքույց փորձ. Էլինար Վարդանյանը՝ Հայկ Սարգսյանի կոչի մասին


15:40 , 18 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հայտարարություն է տարածել՝ անդրադարռանոլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությանը, թե Քոչարյանի գործով դատավորը ենթարկվում է ճնշումների, որի արդյունքում փոխելու է Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը: Հայկ Սարգսյանն իր գրառմամբ կոչ էր արել  քաղաքացիներին գնալ դատարան և թույլ չտալ, որ դատավորը փոխի ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը:

Այս կապակցությամմ Էլինար Վարդանյանը գրել է. «ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը հրապարակավ մտահոգիչ տեղեկություն է հայտնել այն մասին, որ հանրային մեծ հնչեղություն ունեցող գործ քննող դատավորը «ենթարկվում է ճնշումների» և հանդես եկել դատարանի վարչական շենքի առջև հավաք նախաձեռնելու հայտարարությամբ։

Պատգամավորը ընդամենը մեկ պարբերության մեջ ներկայացնում է մի շարք հանցագործությունների մասին տեղեկություններ, ինչպես նաև մեկ գրառման մեջ կարողացել է՝ ներառել մի շարք հանցակազմեր՝ սկսած արդարադատության իրականցման խոչընդոտելուց վերջացրած պաշտոնական լիազորությունները չարաշահելը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ