«5-րդ ալիքի» սեփականատիրոջ նկատմամբ քրգործը հարուցվել է բացառապես խմբագրական գործունեությանը միջամտելու նպատակով. հայտարարություն


15:10 , 18 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ բողոքի ակցիա իրականացնող Վարդգես Գասպարիին շշով հարվածելու միջադեպի հետ կապված: Հեռուստաընկերության խմբագրությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել՝ հարուցված քրեական գործը որակելով որպես իրենց լրատվամիջոցի կողմից հնչեցված քննադատությունները լռեցնելու փորձ:

2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող թիվ 17195919 քրեական գործի քննության շրջանակում, «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը: Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Արմեն Թավադյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Վերոնշյալի առնչությամբ հատկանշական է հետևյալը․ 2019 թվականի մայիսի 13-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կայանալիք դատական նիստին մասնակցելու նպատակով դատարան է մուտք գործել ակտիվիստ Վարդգես Գասպարին: Անտեսելով այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրության համաձայն արգելվում է դատարանում հավաքների անցկացումը, հիշյալ ակտիվիստն իր գլխավերևում բարձրացրել է ցուցապաստառ, սկսել է վանկարկել ՀՀ 2-րդ նախագահի անմեղության կանխավարկածը խախտող, վիրավորանքներ պարունակող արտահայտություններ, այդպիսով առերևույթ խաթարել է դատարանի բնականոն աշխատանքը և դրանով չսահմանափակվելով վերոնշյալ վիրավորանքներ պարունակող պաստառն ուղղելով դեպի ՀՀ 2-րդ նախագահի աջակիցների կողմը սկսել է վիրավորանքներ հնչեցնել նաև նրանց վերաբերյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ