Զբոսաշրջության զարգացման հայեցակարգից կյանքի կոչվեցին միայն անիմաստ ու թանկարժեք բիոզուգարանները


18:08 , 21 հունիս, 2013

Մոտ 10 տարի առաջ ռուսահայ գործարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ «Հայաստան 2020» ծրագիր էր կազմվել երկրի զարգացման 4 սցենարներով: Ինչո՞ւ հիշեցի՝ ծրագրում ներառված էր նաև զբոսաշրջությունը` որպես զարգացում ապահովող ուղղություն: Եվ քանի որ մեզանում ամեն ինչ պայմանավորված է «ձախ ձեռքով ետևից աջ ականջ քորելով», զբոսաշրջության զարգացման հայեցակարգից կյանքի կոչվեցին միայն անիմաստ ու թանկարժեք բիոզուգարանները: