Կայացել է «ԵՊՀ լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը. լավագույն ուսանողները, բրոնզե հուշամեդալից զատ, արժանացան անվանական կրթաթոշակի


14:20 , 18 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես պարգևատրվեցին Մայր բուհի լավագույն ուսանողները` «ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում: Հաշվի առնելով ԵՊՀ-ի հոբելյանական 100 և ՈՒԽ-ի 25 տարիները՝ համալսարանի գիտական խորհուրդը որոշեց ավանդական բրոնզե հուշամեդալից զատ, լավագույն ուսանողներին արժանացնել 50 հազար դրամաչափով անվանական կրթաթոշակի: Մրցանակաբաշխության արարողությանը հաջորդեց տոնական համերգը` Սոնա Ռուբենյանի և Գարիկի մասնակցությամբ:

Լավագույն ուսանողների ընտրությունը կազմակերպվել է «լավագույն ուսանող» մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն: Գործընթացը խիստ կանոնակարգված էր, ուսանողները կարող էին ինքնաառաջադրվել: ԵՊՀ-ի լավագույն ուսանող կոչմանն արժանանալու համար ուսանողները ներկայացնում են համապատասխան հայտն ու դրան կից անհրաժեշտ փաստաթղթեր: Ըստ ներկայացված փաստաթղթերի` յուրաքանչյուր ֆակուլտետից ընտրվում է երեք ուսանող: Եռյակը հրավիրվում է հարցազրույցի, որի հանձնաժողովը բաղկացած է ռեկտորատի շուրջ 7-8 անդամներից, ֆակուլտետի դեկանից, ֆակուլտետի ուսանողական խորհրդի ներկայացուցչից, ուսանողական գիտական ընկերության նախագահից և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ