Ադրբեջանի ՖՖԱ-ն երաշխավորել է Մխիթարյանի անվտագությունը ԵԼ-ի եզրափակչում


13:00 , 18 մայիս, 2019

Armsport.am-ը գրում է.

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների Ասոցիացիայի գլխավոր քարտուղար Էլհան Մամադովը հավաստիացրել է, որ Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ոչինչ չի սպառնա Եվրոպա լիգայի՝ «Չելսիի» հետ Բաքվում կայանալիք եզրափակիչ խաղում:

Հանդիպումը, հիշեցնենք, տեղի կունենա մայիսի 29-ին:

«Մեր պետական մարմիններն ՈւԵՖԱ-ին երաշխիքներ են ներկայացրել Մխիթարյանի՝ Բաքու գալու վերաբերյալ:

Ոչ մի խնդիր չի լինի անվտանգության ապահովման առումով:

Երբ դեռ «Արսենալը» եզրափակիչ դուրս չէր եկել, մենք ՈւԵՖԱ-ից երաշխիք ապահովելու պահանջ էինք ստացել: Մեր իշխանությունները ձեռնարկել են անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները Մխիթարյանի՝ Բաքու ժամանելու հետ կապված»,- Մամադովի խոսքերն է փոխանցում The Telegraph-ը:

Ավելի վաղ, The Times-ը հայտնել էր, որ Մխիթարյանն, անվտանգության նկատառումներից ելնելով, բաց կթողնի Եվրոպա լիգայի եզրափակիչը: