«Փաստ». Անընդհատ լսում ենք հե­ղափոխության «մաքրամաքուր, բյուրեղյա» կադրերի մասին, բայց ոնց որ տղերքը փողի հանդեպ այդքան էլ անտարբեր չեն


11:20 , 18 մայիս, 2019
««Սովետի ժամանակ» այնպիսի առերևույթ տպավորություն կար, թե պաշտոնյաների «ոտքերն ամպերի մեջ» են, նրանք նույնիսկ հաց չեն ուտում: Սա, իհարկե, իմիտացիա, պատրանք էր, որովհետև հենց մի փոքր մո­տենում էիր այդ պաշտոնյաների կենցաղին, կոռուպցիայի գարշահոտությունը փակում էր շնչառությունդ: Իրականում՝ «իդեալա­կան», գոյություն չունեցող պատկեր ձևավո­րել էր բոլշևիկյան պրոպագանդան՝ մոտ յո­թանասուն տարի պահելով հեղափոխության «կրակը»:

Պատմությունը կրկնվելու հակում ունի, ընդ որում՝ դասեր չքաղած հասարակությունների համար՝ ավելի դաժան վերջաբանով: Մեր վարչապետն ասում է՝ իշխանությունն ինքը չէ, ժողովուրդն է, բայց, չգիտես ինչու, անցած մեկ տարում իշխանության կարկան­դակից օգտվել է ժողովրդի միայն մի չնչին հատվածը՝ «քայլողները»: