Քիմ Քարդաշյանը հրապարակել է 4-րդ երեխայի առաջին լուսանկարը


09:58 , 18 մայիս, 2019

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է մայիսի 10-ին փոխնակ մոր միջոցով լույս աշխարհ եկած չորրորդ երեխայի առաջին լուսանկարը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարում նորածին տղան պառկած է օրորոցում. երևում է միայն նրա դեմքը:
Բազմազավակ հայուհին մանրամասնել է, որ ինքն ու ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որդուն անվանել են Փսալմ: Այս անունն ունի երբրայական ծագում և թարգմանաբար նշանակում է «երգ»:
Ավելի վաղ Քարդաշյանը պատմել էր, որ ցանկանում է որդուն հայկական անուն տալ:

Big reveal: Kim Kardashian has shared the first photo of her fourth child with Kanye West and revealed the bouncing baby boys name is Psalm on Instagram Friday

We are blessed beyond measure: The 38-year-old reality star took to Instagram to share a screenshot of a text message conversation with her 41-year-old husband