«Ժողովուրդ». Այս տարվա առաջին եռամսյակում ավելացել են ֆիզիկական անձանց անունով արտերկրից դրամական փոխանցումների ծավալները
09:30 , 18 մայիս, 2019
«Այս տարվա առաջին եռամսյակում ավելացել են ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից դրամական փոխանցումների ծավալները: ԿԲ հրապարակած հաշվետվությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին մասնավոր դրամական փոխանցումների չափը կազմել է 391 հազար 466 դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ փոխանցվել էր 358 հազար 300 դոլար:
Հիմնականում այդ փոխանցումները կատարվել են ՌԴ-ից՝ եռամսյակային տվյալներով կազմելով 195 հազար 637 դոլար: Մյուս կողմից, սակայն, նկատենք, որ, փետրվար ամսվա համեմատ, մարտին մասնավոր փոխանցումների տեմպերը որոշակի նվազել են. եթե փետրվար ամսին ՀՀ փոխանցվել է 140.2 հազար դոլար, ապա մարտին այդ թիվը դարձել է 132.1 հազար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: