Իտալիայում, աշխարհում առաջինը, հյուրանոց կբացվի տարեցների համար


07:49 , 18 մայիս, 2019

Իտալական առողջարանային Ռիմինի քաղաքում ամռանն անսովոր հյուրանոց կբացվի: Այն ստեղծվել է հատուկ տարեցների համար: Հյուրանոցը կունենա 33 համար, կառուցվել է նվիրատվություններով, իսկ սպասարկող անձնակազմը բաղկացած կլինի կամավորներից, գրում է «Ռոսիսկայա գազետան»:

Նախաձեռնության հեղինակների խոսքերով, խոսքը հարմարավետ հյուրանոցի մասին է, այլ ոչ թե տարեցների տան: Հյուրանոցը ստացել է «A casa nostra» (Մեր տանը) անվանումը: Հյուրանոցում կբնակվեն միայն պատկառելի տարիքի անձինք: Նման հաստատություն որոշել են ստեղծել փաստաբան Լինո Ֆալցարանոն և Պամելա Լաբուոնոն: Նրանք պատմել են, որ իրենց նպատակն է օգնել ծերերին հաղթահարելու միայնությունը:

Նշվում է, որ այստեղ գործելու են մի շարք ծառայություններ, ներառյալ բժշկական օգնությունը, ռեստորանի հատուկ մենյուն, ինչպես նաև տարիքին համապատասխան զվարճանքներ՝ թղթախաղ, կարաոկե, պարեր, մարզումներ մարզասրահում և լողավազանում: