Բաղադրիչները նշված են 6 հոգու հաշվարկով։
Ժելատինը 100 մլ ջրի մեջ թրջում ենք և թողնում ենք ուռչի։

Դնում ենք միջին ուժեղության կրակի վրա, և անընդհատ խառնելով, ժելատինը լուծում ենք։ Ոչ մի դեպքում չենք եռացնում։ Ավելացնում ենք տաք սուրճը, շաքարավազը և խառնում ենք այնքան, մինչև շաքարավազը լուծվի։

Ավելացնում ենք սերուցքն ու լիկյորը և խառնում ենք։

Լցնում ենք բաժակների մեջ։

2-4 ժամով տեղափոխում ենք սառնարանը, մինչև ամբողջությամբ սառչի։ Ձևավորման համար սառը սերուցքը շաքարավազի հետ հարում ենք։ Սերուցքը, հրուշակեղենային ներարկիչով կամ գդալով լցնում ենք ժելեի վրա, և վրան քերած շոկոլադ ենք ցանում։

