Չնայած բոլոր հոռետեսների ապոկալիպտիկ կանխատեսումներին, Հայաստանը կարողացավ իր սկզբունքային դիրքորոշումը պահել և չզիջել իր քվոտան


03:49 , 18 մայիս, 2019

Մի լուր, որը շատերի ուշադրությունից դուրս մնաց. 
"2020թ. հունվարի 1-ից կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը",- Վ. Սեմերիկով:

Փաստացի,չնայած  բոլոր հոռետեսների ապոկալիպտիկ կանխատեսումներին, Հայաստանը կարողացավ իր սկզբունքային դիրքորոշումը պահել և չզիջել իր (3 տարվա) քվոտան: Բելառուսը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի քվոտան կստանա Հայաստանի քվոտայի ժամկետի լրանալուց հետո միայն: 
Կարևոր է նաև այն, որ կառույցի գործունեությունն այս ամենից չի տուժել, իսկ կառույցի կանոնադրական կարգավորումների բարելավման հարցը դարձել է օրակարգի մաս: