Շատ կասկածելի է՝ այս ԱԺ-ն կկարողանա՞ նման լուրջ խնդիրը լուծել. Լուսինե Սահակյանը` անցումային արդարադատության մասին


00:30 , 18 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

Մինչ օրս ես չեմ լսել կոնկրետ ձևակերպումներ, թե ինչպես են պատկերացնում այդ անցումային արդարադատությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը` անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրելու որոշումը ստորագրելուն:

«Նախ չեմ պատկերացնում, թե ինչ ձևաչափով է լինելու այդ քննարկումը և, բնականաբար, այդ քննարկումը նման խնդիր չի կարող լուծել, քանի որ մինչ օրս հնչած կարծիքները եղել են իրարամերժ: Առաջարկվող բոլոր տարբերակներն ինձ համար եղել են անընդունելի»,-ասաց նա:

Լուսինե Սահակյանը նշեց, որ եթե նույնիսկ անցումային արդարադատության անհրաժեշտությունը կա, մենք պետք է պատկերացնենք, թե կոնկրետ ո՞ր ճանապարհով ենք գնալու: «Երկար ճանապարհ է պետք է անցնել հասկանալու համար ընդհանրապես դա մեզ պե՞տք է, թե՞ ոչ: Իսկ եթե պետք է, ապա ի՞նչ տեսակ անցումային արդարադատություն է պետք»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ