Մեղադրանք է առաջադրվել TV5-ի սեփականատիրոջը. կալանավորելու միջնորդություն է ներկայացվել


20:50 , 17 մայիս, 2019

168.am-ը գրում է.

Քիչ առաջ Վարդգես Գասպարիի գործով մեղադրանք է առաջադրվել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին. նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ):

Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

Հիշեցնենք, որ այսօր Վարդգես Գասպարին այսօր հարցաքննվել է և քրեական գործի շրջանակում տուժող ճանաչվել: