Ոչ ստանդարտ մարմին ունեցող տղամարդիկ նկարահանվել են ներքնազգեստով հանուն տղամարդկային գեղեցկության


23:20 , 17 մայիս, 2019

Տարբեր ռասայական պատկանելիության ոչ ստանդարդ մարմիններ ունեցող ներկայացուցիչները նկարահանվել են ներքնազգեստով Manual կայքի քարոզարշավի համար՝ տեղեկացնում է Daily Mail-ը։

Ակցիայի նպատակն է քանդել իդեալական տղամարդկային մարմնի մասին կարծրատիպերը։ «Եթե դուք նայեք գովազդում տղամարդկանց, ապա կմտածեք, որ բոլորն ունեն որովայնի 6 խորանարդներ և հավերժական արևայրուք։ Դա բացարձակ սուտ է և չի համարվում տղամարդկության չափանիշ»,- նախագծի մասին պատմել է Manual-ի համահիմնադիր Ջորջ Պոլիսը։

Քարոզարշավի համար լուսանկարվել են նաև ավտովթարի պատճառով լուրջ վնասվածքներ ստացած տղամարդ, տրանսգենդեր և այլ ակտիվիստներ։