Նկարահանվել է վիրտուալ աղջկա հետ համբուրվող մոդելի տեսագրությունը


21:15 , 17 մայիս, 2019

Calvin Klein ամերիկյան ապրանքանիշը գովազդային քարոզարշավ է սկսել, որին մասնակցել են սուպերմոդել Բելա Հադիդը և վիրտուալ մոդել, բլոգեր Լի Միքելան։ Տեսագրությունը հրապարակվել է ապրանքանիշի YouTube-յան ալիքում։

30 վայրկյան տևողությամբ տեսագրությունում Միքելան մոտենում է Հադիդին, և նրանք համբուրվում են։ Աղջիկները ապրանքանիշի հագուստով են։ Մոդելը սև քրոփ-տոպով է՝ Calvin Klein-ի պատկերանիշով և հեծանվի պատկերով, իսկ բլոգերը՝ վարդագույն սպորտային հագուստով։