ԱՄՆ-ում դատարանը կալանավորել է WikiLeaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգին


20:00 , 17 մայիս, 2019

ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգի դատարանը կալանքի տակ Է վերցրել WikiLeaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգին, որը դարձյալ հրաժարվել Է պատասխանել այդ կազմակերպությանը եւ դրա հիմնադիր Ջուլիան Ասանժի վերաբերյալ գործով երդվյալ ատենակալների ժյուրիի հարցերին: Այդ մասին հայտնել Է The Hill թերթը:

Մենինգը, որին նախքան սեռափոխումը, կոչում Էին Բրեդլի, դատարան Էր եկել՝ վիճարկելու ցուցմունքներ տալու տալու համար հարկադիր կարգով ներկայանալու պահանջով ծանուցագիրը: Մարտին Մենինգն արդեն հրաժարվել Էր երդվյալ ատենակալների հարցերին պատասխանել Ալեքսանդրիայի (Վիրջինիայի նահանգ) դատարանում:

Այդ կապակցությամբ նա կալանքի տակ Էր վերցվել երկու ամսով: Մենինգն ազատ Էր արձակվել մայիսի 9-ին: Նրա փաստաբանների խոսքով, նա բանտում անցկացրել Է 62 օր: Ավելի վաղ Մենինգը հայտարարել Է, որ երդվյալ ատենակալներին հրաժարվում Է տեղեկատվություն տրամադրել Էթիկական բնույթի նկատառումներով:

Նա ընդգծել Է, որ մտադիր չԷ համագործակցել այդ գործով զբաղվող քննիչների հետ: Գործին վերաբերող տեղեկատվությունը գաղտնիացված Է, ԶԼՄ-ները հայտնել են, որ այն վերաբերում Է WikiLeaks-ին ու Ասանժին: Մենինգը, որը ցամաքային զորքերի առաջին կարգի շարքայինի կոչում ուներ, կալանավորվել Է 2010 թվականին այն բանի համար, որ WikiLeaks-ին Է հանձնել ավելի քան 700 հազար ռազմական եւ դիվանագիտական փաստաթղթեր, ինչպես նաեւ տեսաֆայլեր, որոնք վերաբերում են Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողությանը:

Դա դարձել Է գաղտնի տեղեկատվության՝ այն պահին ամենախոշոր արտահոսքն ԱՄՆ-ի պատմության մեջ: 2013 թվականի օգոստոսին Մենինգը դատապարտվել Է 35 տարվա ազատազրկման: Բանտարկության մեջ նա սեռը փոխել Է իգականի, իսկ անունը՝ Չելսի: 2017 թվականի հունվարին Չելսի Մենինգին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի որոշմամբ ներում Է շնորհվել: 2017-ի մայիսին նա ազատ Է արձակվել։