Գվարդիոլա. Չեմ պատրաստվում գլխավորել Յուվենտուսը


19:50 , 17 մայիս, 2019

Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Մասիմիլիանո Ալեգրիի՝ «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելու նորությունը:

«Քանի՞ անգամ պետք է կրկնեմ: Չեմ պատրաստվում գլխավորել «Յուվենտուսը»: Գոհ եմ «Մանչեսթեր Սիթիում» իմ աշխատանքից և գործընկերներիցս: Այս պահի դրությամբ նման զգացողություններ ունեմ, բայց ֆուտբոլում ամեն ինչ անընդհատ փոխվում է:

Հնարավոր է՝ հաջորդ մրցաշրջանում ամեն ինչ նույնքան հիանալի չլինի, սակայն ես շարունակելու եմ մարզել «Սիթին»»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերել է BBC-ն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ