Ֆիրդուսի փողոցի տներից մեկում դի է հայտնաբերվել


19:10 , 17 մայիս, 2019

Մայիսի 17-ին, ժամը 16:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆիրդուսու փողոցի տներից մեկի դուռը փակ է, բնակիչը ներսում ընկած է (ենթադրվում է, որ մահացած է)․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը և ներսում՝ մահճակալի վրա, հայտնաբերել քաղաքացու դին։