Սամբոյի ԵԱ. հայ մարզիկները 2 մեդալ են նվաճել


17:50 , 17 մայիս, 2019

Armsport.am-ը գրում է.

Իսպանիայի Խիխոն քաղաքում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Մրցելույթները սկսած Հայաստանի 7 ներկայացուցիչներից 3-ը հաջողություններ են գրանցել:

Մարզական սամբոյի 68 կգ քաշային կարգում Ռաֆիկ Մանուկյանը և մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում Պողոս Բադալյանը արժանացել են բրոնզե մեդալների:

Հավաքականի առաջատար Տիգրան Կիրակոսյանը հիանալի է մեկնարկել. նա մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգի եզրափակչում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ