Մինչ Արագածոտնի մարզպետը հերքում է, որ ինքը Ռուսաստանի դրոշով իր կոշիկներն է մաքրել, իր մարզի գյուղերից մեկում ծածանվում է ամբողջովին բզկտված եռագույնը (Photo)


18:00 , 17 մայիս, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Մինչ այս օրերին համացանցում քննարկում է գնում, թե արդյո՞ք Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն իր կոշիկները մաքրել է Ռուսաստանի Դաշնության դրոշով, Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի գյուղապետարանի տանիքին ծածանվում է ամբողջովին բզկտված եռագույնը։

SHAMSHYAN.com-ը վստահ է, որ հրապարակումից հետո Արագածոտնի մարզպետարանն ու Ջամշլուի գյուղապետարանը հետևություններ կանեն և բզկտված եռագույնը կփոխարինվի նորով։