Ալիևը կոչ է արել իսլամական երկրներին խստացնել Հայաստանի վրա ճնշումը


18:10 , 17 մայիս, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում իսլամական երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել խստացնել ճնշումը Հայաստանի վրա՝ «ղարաբաղյան հակամարտությունը լուծելու և գրավված ադրբեջանական տարածքները ազատելու համար»։  Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը:

ИА REGNUM-ի փոխանցմամբ՝ Ալիեւն ասել է, թե «Ամբողջ աշխարհը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը և շուրջը գտնվող 7 շրջանները որպես ադրբեջանական տարածքներ: Սակայն օկուպանտի վրա (նկատի ունի Հայաստանը-ИА REGNUM) չի իրականացվում համապատասխան ճնշում` օկուպացված ադրբեջանական տարածքների ազատագրման ուղղությամբ: Հակամարտությունը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- այսօր՝ մայիսի 17-ին, իսլամական երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է Ալիևը: