Գիտնականները ստեղծել են լինզաներ, որոնք տեսողությունը 3 անգամ ավելի լավն են դարձնում


22:30 , 17 մայիս, 2019

Առարկան ավելի մեծացնելու համար ուղղակի պետք է աչքերը մեկ անգամ թարթել: Կարծում եք, որ սա անիմաստությո՞ւն է: Ահա և ոչ:

Գիտնականները ստեղծել են հատուկ լինզաներ, որոնք թույլ են տալիս առարկան սովորականից ավելի մոտ տեսնել:

Լինզաները կարող են օգտակար լինել այն մարդկանց համար, ովքեր աչքի դեղին կետի դեգեներացիա ունեն: 

Այս տեխնոլոգիան մշակվել է շվեյցարական գիտնականների կողմից: Այս կոնտակտային լինզան ծածկում է աչքի սպիտակուցային թաղանթը՝ դարձնելով դրանք ավելի մեծ:

Լինզայի մեջ ալյումինե հայելի կա: Երբ լույսն անցնում է հայելու միջով, առարկան 2,8 անգամ մեծ է երևում իրական չափսերից:

Աչքերից մեկի թարթումով լինզան սկսում է գործել, և առարկաներն ավելի մեծ են երևում, իսկ մյուս աչքով թարթելու դեպքում այն անջատվում է: