Մելանյա Թրամփը կրկին փայլել է՝ այս անգամ Аkris-ի զգեստով


18:00 , 17 մայիս, 2019

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հերթական անգամ փայլել է իր ոճով և գրավել բոլորի ուշադրությունը։ Սպիտակ տանը հանդիսավոր ընթրիք է տեղի ունեցել, որին ԱՄՆ ղեկավարը հրավիրել էր կառավարության անդամներին։ Երեկոյի համար երկրի առաջին տիկինը շքեղ սև զգեստ է ընտրել, որի հեղինակը շվեյցարական լեգենդար Аkris նորաձևության տունն է, որը հագուստ է արտադրել Givenchy-ի պատվերով։

Դիմահարդարները խիստ հագուստը «մեղմել» էին վառ երանգներով՝ շեշտադրում անելով շուրթերի վրա. դրանց համար վարդագույն շրթներկ էր ընտրվել, իսկ աչքերի համար՝ սև ստվերաներկ։