«Եվրատեսիլը» մրցակից կունենա. Ամերիկայում որոշել են ստեղծել միջազգային երգի մրցույթի անալոգը


17:20 , 17 մայիս, 2019

Ամերիկայի երկրները որոշել են «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթին համարժեք միջազգային երաժշտական մրցույթ ստեղծել:

Hollywood Reporter-ի տվյալներով՝ ապագա երաժշտական մրցույթը կոչվելու է American Song Contest: Դրա մեկնարկը նախատեսվում է 2021թ.-ին: Սպասվում է, որ American Song Contest-ին կմասնակցի միայն Միացյալ Նահանգները, սակայն մրցույթի ճանաչվածության շնորհիվ կարող են նաև այլ երկրներից մասնակիցներ միանալ:

«Սպորտային միջոցառումներից բացի՝ «Եվրատեսիլը» աշխարհի ամենախոշոր հեռուստատեսային շոուն է, որը միավորում է մայրցամաքը, և յուրաքանչյուրը կարող է քվեարկել: Մենք անհամբեր ենք այս հիանալի մրցույթը ներկայացնել աշխարհի խոշորագույն հեռուստատեսային շուկայում: Սա լավագույն ժամանակն է այս տեսարժան շոուն ամերիկյան հասարակությանը ներկայացնելու»,- ասել է Փիթեր Սեթմանը: