Կինը կես ժամ մնացել է արևի տակ և երրորդ աստիճանի այրվածքներ ստացել


17:07 , 17 մայիս, 2019

Անգլիայի Իսթ-Ռայդին-օֆ-Յորքշիր կոմսության Քինգսթոն-ապոն-Հալ քաղաքի բնակչուհին կես ժամ արևի տակ անցկացնելուց հետո երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել, հաղորդում է The Hull Daily Mail պարբերականը:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 4-ին Բիրմինգեմ քաղաքում, երբ Վենդի Սենեթը գտնվել է paintball ակումբում: «Ես միայն կես ժամ եմ արևի տակ եղել, որից հետո սարսափելի էր իմ ձեռքերին նայելը,- պատմել է նա:- Իմ աջ ձեռքն այնպես էր այտուցվել, որ մատներիս ոսկորներն անտեսանելի էին դարձել»:

Մինչ այդ 58-ամյա բրիտանուհին մի քանի շաբաթ ստերոիդ դեղորայք է ընդունել՝ լարինգիտը բուժելու նպատակով: Դեղամիջոցից նրա մաշկը շատ զգայուն է դարձել: Կինը խոստովանել է, որ նա չի ուսումնասիրել դեղահաբերի մասին տեղեկատվությունը և չի իմացել հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին:

Սենեթն անհապաղ բժշկական օգնություն է ստացել: Նրան արգելել են ստերոիդ դեղամիջոցների հետագա օգտագործումը: