Ցանկանում եմ նախագծում ավելացնել դրույթ, ըստ որի` վարորդի տուգանային միավորները պակասեն նաև մեքենայից իրեր նետելու պարագայում


16:11 , 17 մայիս, 2019

Սիրելի ընկերներ, երեկ Կառավարությունը հավանության արժանացրեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման ժամանակ, բացի դրամային տուգանքից, նաև բալային միավորներ կիրառելու օրենքի նախագիծը: 
Ցանկանում եմ նախագծում ավելացնել դրույթ, ըստ որի` վարորդի տուգանային միավորները պակասեն նաև մեքենայից իրեր նետելու պարագայում (աղբ, ծխախոտի մնացորդ, ջրի շիշ և այլն): 

Կցանկանամ լսել Ձեր կարծիքը, ինչպես նաև այլ առաջարկություններ օրինագծի վերաբերյալ:

Նոր հեշթեգ` #ԱնաղբՀայաստան