Նավթի համաշխարհային գներն աճում են


14:50 , 17 մայիս, 2019

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հոլնիսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,82 դոլարով՝ հասնելով մինչև 72,77 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի հունիսի  մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX)  աճել է 0,85  դոլարով և կազմում է 62.82 դոլար մեկ բարելի դիմաց։