Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից


12:57 , 17 մայիս, 2019

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

«Այս պահին նրան փոխարինում է նրա տեղակալ, երթևեկություն մասնաճյուղի պետ Գևորգ Ավետիսյանը»,- ասաց նա։

Խոսնակը տեղեկացրեց, որ Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնը նշանակովի է, մրցույթ չի լինելու, և նոր ղեկավարին նշանակելու է Երևանի քաղաքապետը։

Տաթև Խաչատրյանը հայտնեց նաև, որ Փայլակ Յայլոյանը 28 տարի աշխատել է Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում, 63 տարեկան է, այսինքն՝ հատել է կենսաթոշակային տարիքը: