Երևանում օդի ջերմաստիճանը կմոտենա մայիս ամսվա համար ռեկորդային ցուցանիշին


12:10 , 17 մայիս, 2019

Armenpress.am-ը գրում է.

Երևանում մայիսի 17-ին օդի ջերմաստիճանը կմոտենա մայիս ամսվա համար պատմական ռեկորդային ցուցանիշին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում  կատարել  ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:

«Այսօր օդի ջերմաստիճանը կմոտենա մայիս ամսվա համար պատմական ռեկորդային ցուցանիշին, որը դիտվել է 1962 թվականին, կազմելով +34,1 աստիճան»,-ասաց Գագիկ Սուրենյանը: