Չկա արցախցի կամ երևանցի, կա Արցախից և Երևանից. թվում է, թե այս «-ցի»-ն և «-ից»-ը ոչինչ են, բայց սրանցից մեկը սեպ խրող է, իսկ մյուսը՝ միացնող


10:54 , 17 մայիս, 2019

Հիշե՛ք. չկա արցախցի, կա Արցախից, չկա երևանցի, կա Երևանից, չկա գյումրեցի, կա Գյումրիից, չկա հայաստանցի, կա Հայաստանից, և կա հայ, ով ապրում է իր հայրենիքում՝ Արցախում, Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում, Արարատում, Արմավիրում, Կոտայքում, Տավուշում, Լոռիում, Շիրակում, Արագածոտնում, Երևանում, Ջավախքում, իսկ Նախիջևանից, ցավոք սրտի, հանեցին մեր կարճատեսության պատճառով...

Թվում է, թե այս «-ցի»-ն և «-ից»-ը ոչինչ են, բայց իրականում սրանցից մեկը սեպ խրող է, իսկ մյուսը՝ միացնող: Զգույշ եղեք, առանց այդ էլ կես բուռ ենք մնացել, առանց այդ էլ ավերելով գալիս են, մեզ ոտնատակ են գցելու, եթե այսպես շարունակվի...

Հ.Գ. Արցախում ապրող հայի ցավը տանեմ ես...