Ուրցաձորում ավտոբուս է այրվել


11:20 , 17 մայիս, 2019

Մայիսի 16-ին, ժամը 21:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի Շառլ Ազնավուրի փողոցում այրվում է ավտոբուս:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում կայանած «КАвЗ» մակնիշի ավտոբուսում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:42-ին, մարվել` 22:22-ին:

Ավտոբուսն ամբողջությամբ այրվել է: Հրդեհի հետևանքեվ տուժածներ չկան: