The Times. Մխիթարյանը չի մեկնի Բաքու


00:30 , 17 մայիս, 2019

Armsport.am-ը գրում է․

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպա լիգայի եզրափակչին, որը կայանալու է մայիսի 29-ին Բաքվում:

Ինչպես գրում է The Times-ը, «Արսենալը» մտադիր է Մխիթարյանին թողնել Լոնդոնում: Ֆուտբոլիստն անվտանգության նկատառումներից ելնելով չի մեկնի Բաքու:

Աղբյուրը գրում է, որ Մխիթարյանը նախկինում ևս մի քանի անգամ չի մեկնել Ադրբեջան՝ եվրագավաթային հանդիպումների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։