22:20 , 16 մայիս, 2019Չինաստանի բնակիչները որոշել են աջակցել իրենց երկրին ԱՄՆ-ի դեմ առևտրային պատերազմում․ այդ նպատակով նրանք գնում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսքով զուգարանային խոզանակներ՝ գրում է Daily Mail-ը։
Թերթը գրում է, որ չինացիները սկսել են ակտիվորեն գնել 20 յուան արժողությամբ տարբեր ձևերի խոզանակներ․ տարբերակներից մեկում խոզանակի մազերը հիշեցնում են Թրամփի գլուխը։
Վաճառողները նշում են, որ խոզանակն ունի «հզոր 360 աստիճանի մաքրման ազդեցություն» և կարող է կեղտը վերացնել յուրաքանչյուր անկյունից կամ ճեղքից: Ոմանք նաև որպես նվեր առաջարկում են Թրամփի պատկերով զուգարանի թուղթ:
Թերթը նշում է, որ նոր թրենդը ի հայտ է եկել ԱՄՆ- Չինաստան առևտրային պատերազմի ֆոնին։