«Նյու Յորքն ատում է նրան». Թրամփը վիրավորել է նախագահական մրցապայքարին միացած քաղաքապետին


19:45 , 16 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյին, որն ավելի վաղ հայտարարել էր 2020թ.-ի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին, «երկրի  ամենավատ քաղաքապետն» է անվանել:
«Ընտրություններին առաջադրված դեմոկրատների խումբը կհամալրվի ևս մեկ սիրունիկով: Բիլ դե Բլազիոն, որն ԱՄՆ-ի ամենավատ քաղաքապետն է համարվում, այսօր, հավանաբար, կհայտարարի իր թեկնածությունն առաջադրելու մասին: Նա ծիծաղի առարկա է, սակայն եթե ձեզ դուր են գալիս բարձր հարկերն ու հանցագործության բարձր մակարդակը, ապա նա ձեր թեկնածուն է: Նյու Յորքն ատում է նրան»,- գրել է ԱՄՆ նախագահը թվիթերյան իր էջում:
Գրառման պահին Դե Բլազիոն արդեն տեսաուղերձով հայտարարել էր իր թեկնածությունը պաշտոնապես առաջադրելու մասին՝ նշելով, որ «Թրամփին պետք է կանգնեցնել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։