Գեղարքունիքում պատշգամբի փլուզումից 9 մարդ է վիրավորվել


16:15 , 21 հունիս, 2013

Գեղարքունիքում պատշգամբի փլուզումից 9 մարդ է վիրավորվելՀունիսի 21-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Սարուխան գյուղում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է 1.5 հարկանի տան պատշգամբը ` 12 մ2 (բարձ. մոտ 1.5 մ): Կան 9 տուժածներ, որոնք տեղափոխվել են Գավառ քաղաքի հիվանդանոց: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

 Լուսանկարը` Գագիկ Շամշյանի: