Մահացել է Ավստրալիայի նախկին վարչապետ Ռոբերտ Հոուքը


17:30 , 16 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

Մայիսի 16-ին 89 տարեկանում մահացել է Ավստրալիայի նախկին վարչապետ Ռոբերտ Հոուքը: Այս մասին հաղորդում է 9news հեռուստաալիքը:
Նախկին վարչապետը մահացել է Ավստրալիայի իր տանը: Մահվան հստակ պատճառը դեռևս չի հրապարակվում:
Հոուքը եղել է Ավստրալիայի 23-րդ վարչապետը և այդ պաշտոնը զբաղեցրել է 1983-1991թթ.: Նախկինում նա զբաղեցրել է Ավտրալիայի արհմիությունների խորհրդի նախագահի և Լեյբորիստական կուսակցության նախագահի պաշտոնները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։