Գերմանիայում 2 մլն եվրո արժեցող Ferrari-ն գողացել են թեստ դրայվի ժամանակ


00:00 , 17 մայիս, 2019

Դյուսելդորֆում 2 մլն եվրո արժեցող Ferrari 288 GTO-ն գողացել են թեստ-դրայվի ժամանակ՝ տեղեկացնում է BBC-ն։

Տեղեկությունների համաձայն՝ կասկածյալը ավտոսրահ է եկել տաքսիով և հայտարարել, որ ցանկանում է գնել այնտեղ ցուցադրված 1985թ․ Ferrari 288 GTO-ն։

Նրան մեքենան տվել են թեստ-դրայվի համար։

«Երբ 2 ժամ անց այն ավարտվել է, և վաճառողը դուրս է եկել մեքենայից, պոտենցիալ գնորդը ոտքը դրել է գազին և փախել»,- ասվում է հաղորդագրության մեջ։