Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա: Ելիսեյան պալատում նրան դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Այսօր Փարիզում համաշխարհային առաջնորդները քննարկում են սոցիալական ցանցերում մահացու գաղափարների տարածման կանխարգելման թեման:
Տիկին Արդեռնը էլեգանտ ու գեղեցիկ տեսք է ունեցել: Նա եղել է բացվածքով թևերով սև վերնաշապիկով և սև-սպիտակ տվիդներով միդի կիսաշրջազգեստով: Հանդերձանքը նա լրացրել է իր սիրելի կոշիկներով, որը բազմիցս արդեն նկատել են նրա ոտքերին. շատ բարձրորակ կոշիկներ, որոնք, թվում է, չեն մաշվում:
Ջասինդան եղել է գեղեցիկ գանգուրներով սանրվածքով, կարմիր շրթներկով և էլեգանտ ոսկյա ականջօղերով:
Ջասինդա Արդեռնը վերջերս նշանադրվել է սիրելիի՝ հեռուստամեկնաբան Քլարկ Գեյֆորդի հետ, որի հետ հանդիպել է 2013թ.-ից: Անցած տարի զույգը դուստր է ունեցել: