Նախարարություններում դեռ մասսայական կրճատումներ չկան, առաջին փուլում չեն էլ պլանավորվում. Տիգրան Ավինյան


14:40 , 16 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ Կառավարության կառուցվածքի փոփոխությունների արդյունքում սպասվող կրճատումներին՝ նշելով, որ դա նախնական փուլն է։

«Նախարարությունների կրճատումը ընդհանուր քաղծառայության համակարգի ռեֆորմի, կարելի է ասել, առաջին նախնական փուլն է: Քաղծառայության ռեֆորմն իրենից ենթադրելու է մի քանի փուլ: Առաջին հերթին մենք որդեգրելու են ընդհանուր ստրատեգիա՝ քաղծառայության համակարգի զարգացման, օպտիմալացման ու արդյունավետության բարձրացման համար»,- ասաց նա և նշեց, թե կդժվարանա պատասխանել, թե քանի փոխնախարար կլինի ամեն մի նախարարությունում:

Տիգրան Ավինյանն ասաց, որ գնահատելու են, թե ինչ գործառույթներ են նախկինում եղել փոխնախարարների վրա, արդյոք թերբեռնված, թե գերբեռնված են եղել այդ փոխնախարարները ու ըստ այդ կհստակեցվեն նրանց գործառույթները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ