Քոչարյանի պաշտպանը հաստատեց՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը օրվա երկրորդ կեսին կներկայանան դատարան (Video)


11:53 , 16 մայիս, 2019

Factor.am-ը գրում է.

Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն օրվա երկրորդ կեսին կներկայանան դատարան: Այս մասին քիչ առաջ Factor.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը: Հիշեցնենք, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Նրանք պետք է դատարան ներկայանան՝ իրենց կամարտահայտությունը վերահաստատելու: