Կառավարության նիստը՝ ուղիղ


11:10 , 16 մայիս, 2019

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 36 հարց է, որից 27-ը չզեկուցվող է:

Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Չինաստանում է:

Կառավարությունը կքննարկի գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքներին այդ աշխատանքը կատարելու պատճառով սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունից չզրկելու հարցը: 

Կներկայացվի «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին, «ԱՐՍ-ՖԱՅՆ»-ին և «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲԸ-ին արտոնություն տրամադրելու հարցը, նախարարական կոմիտեի նիստերում փոփոխություններ իրականացնելու հարցը:

Գործադիրը կքննարկի նաև 2019 թվականի գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու, ինչպես նաև ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու մասին որոշման նախագիծը, Արարատի մարզի Արևաբույր համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին որոշման նախագիծը: