«Ժամանակ». ԿԳՆ-ն Մանկավարժական համալսարանին ներառել է գնումների «Սև ցուցակում»


12:30 , 16 մայիս, 2019

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կրթության և գիտության նախարարությունը վերջերս դիմել է ֆինանսների նախարարություն, որպեսզի Երևանի պետական մանկավարժական համալսարանին ներառեն գնումների «սև ցուցակում»՝ պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում։

Նույն տեղեկությունների համաձայն՝ մանկավարժական համալսարանը գնումներ իրականացնելիս խախտումներ է թույլ տվել և հարուցել նախարարության դժգոհությունը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում: