Մանկական թերսնումը հետագայում անդրադառնում է տնտեսության վրա. ՄԱԿ


15:46 , 21 հունիս, 2013

Համաձայն ՄԱԿ-ի ու Աֆրիկյան միության մասնագետների հետազոտության՝ վաղ տարիքում երեխաների թերսնումը հետագայում անդրադառնում է երկրի տնտեսության վրա: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Ինչպես նշում են փորձագետները, այն երկրներում, որտեղ երեխաները չեն կարողանում ստանալ նորմալ սնունդ, ղեկավարությունը պետք է հասկանա, որ դա ոչ միայն բարոյականության հարց է, այլև հետագայում երկրի համար դառնալու է տնտեսական խնդիր: 

Օրինակ՝ նրանք, ովքեր մանկական տարիքում թերսնվել են, մեծ տարիքում ավելի են հակված հիվանդությունների, ինչը նշանակում է, որ նրանց բուժման համար անհրաժեշտ են հավելյալ միջոցներ: 

Բացի այդ՝ նման երեխաները մեծ տարիքում ֆիզիկապես ավելի թույլ են լինում ու ավելի քիչ են աշխատում: