Ford-ը 270 000 ավտոմեքենա է հետ կանչում Հյուսիսային Ամերիկայում


00:30 , 16 մայիս, 2019

Tert.am-ը գրում է․

Ամերիկյան Ford ընկերությունը շուրջ 270 000 ավտոմեքենա է հետ կանչում Հյուսիսային Ամերիկայում՝ ավտոմատ փոխանցման տուփի հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է ТАССգործակալությունը՝ վկայակոչելով մեքենաշինական ընկերության կայքը:

Հայտարարության մեջ ասվում է, որ փոխանցման տուփի լծակի և տուփի միջև մեխանիկական կապի անհետացման վտանգ կա: Միևնույն ժամանակ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որում վարորդների ընտրած ընթացքի ռեժիմը չի համապատասխանի այն ռեժիմին, որում գտնվում է փոխանցման տուփը: Արդյունքում մեքենան կշարժվի, եթե նույնիսկ վարորդը կիրառել է «parking» ռեժիմը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։