Skype-ը գաղտնալսել է օգտատերերին


15:38 , 21 հունիս, 2013

Skype ծառայությունը 5 տարի առաջ հաջողությամբ Project Chess անվանմամբ գաղտնի ծրագիր է գործի դրել, որով գաղտնալսել է ծառայության օգտատերերին, գրում է The New York Times-ը:

Նոր արտահոսքը չի հակասում PRISM գաղտնի ծրագրի մասին տեղեկատվությանը, որը բացահայտել է ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Մի քանի օր առաջ նա լրատվամիջոցներին տվյալներ է տրամադրել այն մասին, որ ԱՄՆ գաղտնի ծառայությունները հետեւում են խոշորագույն ինտերնետային ընկերությունների՝ Գուգլի, Յահուի, Էփլի, Ֆեյսբուքի օգտատերերին: Նշված ցուցակում կար նաեւ Սկայպի անունը: Այն PRISM ծրագրին է միացել Մայքրոսոֆթի կողմից գնվելուց մի քանի ամիս առաջ: - See more at: http://www.lragir.am/index/arm/0/society/view/84573#sthash.1kBNSltX.dpuf